Եթե էներգակիրների շուկայում իրավիճակը բարդանա, ապա ձմռանը Բրիտանիայում կարող են պարբերաբար անջատել էլեկտրաէներգիան
Եթե էներգակիրների շուկայում իրավիճակը բարդանա, ապա ճգնաժամային ծրագրի համաձայն, Բրիտանիայում ձմռանը կարող են պարբերաբար անջատել էլեկտրաէներգիան։
Ըստ արևմտյան լրատվամիջոցների՝ սա վատագույն սցենարի ծրագիր է, որը, ամենայն հավանականությամբ, կստացվի, եթե ցուրտ եղանակը համընկնի վառելիքի պակասի հետ:
Ինչպես գրում է «Bloomberg»-ը, պլանի համաձայն՝ գազով աշխատող էլեկտրակայանների մատակարարումները կարող են դադարեցվել, ինչը կհանգեցներ ձեռնարկությունների և տների էլեկտրամատակարարման անջատումների։
Ըստ «Bloomberg»-ի, նոր կանխատեսումները ցույց են տալիս, որ էներգիայի տարեկան ծախսերը հունվարից կարող են գերազանցել 4200 ֆունտ ստերլինգը՝ արագորեն վատթարացող կյանքի ծախսերի ճգնաժամի պայմաններում: Այս կոնկրետ իրավիճակը դժվար թե տեղի ունենա Մեծ Բրիտանիայի «բարձր անվտանգ և բազմազան գազի և էլեկտրաէներգիայի համակարգի» պատճառով: Կառավարությունը, սակայն, չհերքեց, որ սցենարը մոդելավորված է։