Եթե ​​որևէ մեկը պատրաստ է արտաքինից միջամտել Ուկրաինայի իրավիճակին և ստեղծել ռազմավարական սպառնալիք, պատասխան հարվածները կլինեն կայծակնային. Վլադիմիր Պուտին

19:25, 27.04.2022

Եթե որևէ մեկը ցանկանում է արտաքինից միջամտել Ուկրաինայի իրավիճակին և ստեղծել ռազմավարական վտանգ, ապա պատասխան հարվածները կայծակնային կլինեն,- Օրենսդիր խորհրդում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մենք դրա համար ունենք բոլոր գործիքները, որպեսզի մյուսները հիմա չպարծենան։ Մենք չենք պարծենա, անհրաժեշտության դեպքում կօգտագործենք դրանք»,- ասել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ վտանգի դեպքում կայծակնային հարվածների մասին որոշումներ արդեն կայացվել են։

Նմանատիպ