Ես խոսեցի Սալոմե Զուրաբիշվիլիի հետ՝ շնորհակալություն հայտնելու Վրաստանին Ուկրաինային աջակցության համար և ընդգծելու Միացյալ Նահանգների ամուր աջակցությունը. Էնթոնի Բլինկեն
Ես խոսեցի Սալոմե Զուրաբիշվիլիի հետ՝ շնորհակալություն հայտնելու Վրաստանին Ուկրաինային աջակցության համար և ընդգծելու Միացյալ Նահանգների ամուր աջակցությունը. Էնթոնի Բլինկեն

Ես խոսել եմ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ՝ շնորհակալություն հայտնելու Վրաստանին Ուկրաինային աջակցության համար,- այս մասին սոցցանցում գրել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

Բլինկենի խոսքով, զրույցի ընթացքում ընդգծվել է Միացյալ Նահանգների ամուր աջակցությունը ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Վրաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության նկատմամբ։

«Ես խոսեցի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ՝ շնորհակալություն հայտնելու Վրաստանին Ուկրաինային աջակցության համար և ընդգծելու Միացյալ Նահանգների ամուր աջակցությունը թե՛ Ուկրաինային, թե՛ Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»,- գրել է Բլինկենը։