Ես ունեմ մեկ դյուրին ուղերձ Ռուսաստանի նկատմամբ, փշալարերն անընդունելի են և այն պետք է ապամոնտաժվի. Ալան Դունկան
Ես ունեմ մեկ դյուրին ուղերձ Ռուսաստանի նկատմամբ, փշալարերն անընդունելի են և պետք է ապամոնտաժեն,- այս մասին հայտարարել է Վրաստանում այցով գտնվող Բրիտանիայի Եվրոպայի գործերի նախարար սեր Ալան Դունկանը՝ արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպումից հետո:
Նրա խոսքով, փշալարերի առկայությունը Ռուսաստանի անօրեն ներկայության դրսևորումն է:
Ալան Դունկանի գնահատմամբ, սա բացարձակապես անընդունելի է և նման գործողությունները մեկ անգամ ևս վարկաբեկում են Ռուսաստանի հեղինակությունը: