Ես շատ քիչ հույս ունեմ, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ համաձայնություն ձեռք կբերվի առաջիկա 48 ժամում. Ուրսուլա Ֆոն Դեր Լեյեն

17:35, 30.05.2022

Ես շատ քիչ հույս ունեմ, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ համաձայնություն ձեռք կբերվի առաջիկա 48 ժամում, – այս մասին Բրյուսելում, Եվրամիության խորհրդի արտակարգ նիստից առաջ ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենը։ Եվրամիության առաջնորդների գագաթնաժողովը կշարունակվի այսօր և վաղը։

«Այսօր մենք քննարկում ենք մի հարց, որը դեռ բաց է։ Սա Եվրամիության պատժամիջոցների վեցերորդ փաթեթն է։ Մենք շատ հաջող ենք աշխատել նախորդ հինգ փաթեթների վրա։ Այս գործընթացը երբեք ավելի հեշտ չի եղել: Նույնը տեղի է ունենում վեցերորդ փաթեթի դեպքում։ Հանձնաժողովը և Ֆրանսիան՝ որպես Եվրամիության նախագահող երկիր, վերջին օրերին քրտնաջան աշխատում էին առաջ շարժվելու համար։ Մենք դեռ պատրաստ չենք, սակայն այս փաթեթը հասունացել է։ Ես շատ քիչ հույս ունեմ, որ առաջիկա 48 ժամում այս հարցը կլուծվի, բայց վստահ եմ, որ հետագայում դա հնարավոր կլինի։ Ընդհանուր առմամբ, իմ կոչը բոլոր անդամ երկրներին լինելու է հետևյալը՝ մենք հաջողության մեկ բանալին ունենք, դա Ուկրաինայի հետ համերաշխությունն է և Եվրամիության միասնությունը։

Սա շատ խիստ պատժամիջոցների փաթեթ է։ Մենք բոլոր հարցերը լուծել ենք, բացառությամբ մեկի։ Այս հարցը վերաբերում է նավթին, որը խողովակաշարով մատակարարվում է Եվրամիության որոշ երկրներ։ Այդ հարցի շուրջ քննարկումները շարունակվում են»,- ասել է Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենը։

Նմանատիպ