Ես շարունակեցի երկխոսությունը Բորիս Ջոնսոնի հետ, մենք աշխատում ենք Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վրա. Վլադիմիր Զելենսկի
«Մենք շարունակել ենք երկխոսությունը Բորիս Ջոնսոնի հետ, աշխատում ենք Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վրա»,- սոցցանցում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ես շարունակում եմ երկխոսությունը Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ։ Մենք քննարկել ենք նրա վերջին այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ առաջին հերթին պաշտպանության և մակրոֆինանսական աջակցության վերաբերյալ։ Ես տեղեկություն եմ տվել ռազմաճակատում, մասնավորապես՝ Մարիուպոլում տիրող իրավիճակի մասին։ «Մենք աշխատում ենք Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վրա»,- գրել է Վլադիմիր Զելենսկին թվիթերյան էջում: