Ես Պեդրո Սանչեսին հրավիրեցի Վրաստան, մենք պայմանավորվեցինք առաջիկայում գործարար համաժողով անցկացնել, որպեսզի իսպանական ընկերություններն ավելի հետաքրքրվեն Վրաստանի գործարար միջավայրով
Ես Պեդրո Սանչեսին հրավիրեցի Վրաստան, մենք պայմանավորվեցինք առաջիկայում գործարար համաժողով անցկացնել, որպեսզի իսպանական ընկերություններն ավելի հետաքրքրվեն Վրաստանի գործարար միջավայրով

Ես իմ գործընկեր Պեդրո Սանչեսին հրավիրեցի Վրաստան և պայմանավորվեցինք, որ մոտ ժամանակներս գործարար համաժողով կանցկացնենք, որպեսզի իսպանական ընկերություններն ավելի հետաքրքրվեն Վրաստանում գործարար միջավայրով,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Իսպանիայի վարչապետի Պեդրո Սանչեսի հետ հանդիպումից հետո:

«Ես շատ լավ հանդիպում եմ ունեցել Իսպանիայի վարչապետի հետ: Մենք քննարկեցինք երկկողմ հարաբերությունների բարելավմանը վերաբերող, ինչպես նաև արդի հարցեր, ինչպիսիք են կովիդ-համավարակի դեմ պայքարը և երկկողմ հարաբերությունները էկոնոմիկայի ոլորտում: Ես իմ գործընկերոջը հրավիրեցի Վրաստան, և մենք նաև պայմանավորվեցինք, որ մոտ ապագայում մենք գործարար համաժողով կանցկացնենք, որպեսզի իսպանական ընկերություններն էլ ավելի հետաքրքրվեն Վրաստանում գործարար միջավայրով: Մեր մասնակցությունը «FITUR» ցուցահանդեսին շատ կարևոր էր, քանի որ այսօր աշխարհն արդեն բացվում է, և մենք պետք է պատրաստ լինենք հնարավորինս շուտ զբոսաշրջիկներ ընդունել Վրաստանում», – ասաց Իրակլի Ղարիբաշվիլին: