Ես ողջունում եմ իսրայելական դատարանի որոշումը, որը պարտավորեցնում է կառավարությանը վերացնել Ուկրաինայի քաղաքացիների երկիր մուտքի վրա ցանկացած լրացուցիչ սահմանափակում. Վոլոդիմիր Զելենսկի 
Ես ողջունում եմ իսրայելական դատարանի որոշումը, որը պարտավորեցնում է կառավարությանը վերացնել Ուկրաինայի քաղաքացիների երկիր մուտքի վրա ցանկացած լրացուցիչ սահմանափակում. Վոլոդիմիր Զելենսկի 

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ողջունում է Իսրայելի Գերագույն դատարանի որոշումը՝ չեղարկել ուկրաինացի փախստականների՝ երկիր մուտք գործելու լրացուցիչ սահմանափակումները։

Այս մասին «Թվիթեր»-ում գրել է Ուկրաինայի նախագահը։

«Ես ողջունում եմ Իսրայելի Պետության Գերագույն դատարանի որոշումը, որը պարտավորեցնում է Իսրայելի կառավարությանը վերացնել Ուկրաինայի քաղաքացիների՝ երկիր մուտքի ցանկացած լրացուցիչ սահմանափակում։ Իրավունքի գերակայությունը և մարդու իրավունքների հարգանքը հենց այն է, ինչն առանձնացնում է իրական, զարգացած ժողովրդավարությունը»,- գրել է Զելենսկին։

Իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Գերագույն դատարանն այսօր չեղարկել է ուկրաինացի փախստականների երկիր մուտք գործելու համար սահմանված քվոտան։ Երկրի ներքին գործերի նախարարի հրամանը, համաձայն որի՝ Ուկրաինայի քաղաքացիները երկիր մուտք գործելու համար պետք է թույլտվություն ստանային ՆԳՆ-ից, չեղյալ է հայտարարվել։ Գործող կանոնակարգի համաձայն՝ ուկրաինացիներն իրավունք ունեն երեք ամիս առանց վիզայի մնալ Իսրայելում։ Նախարարի խոսքով՝ այս կանոնակարգի անհրաժեշտությունն առաջացել է նրանից, որ ուկրաինացի փախստականները երկրում կմնան ավելի քան երեք ամիս։ Փաստաբան Թոմեր Վարշին նշված կանոնակարգի դեմ հայց է ներկայացրել Գերագույն դատարան՝ Իսրայելում Ուկրաինայի դեսպանատան պահանջով։ Գերագույն դատարանը որոշել է, որ ապացույցներ չկան, որ Ուկրաինայի քաղաքացիների մուտքը երկիր կգերազանցի իրենց այցի եռամսյա ժամկետը՝ որպես օրինակ բերելով այն փաստը, որ մայիսին ռուսական ագրեսիայի սկսվելուց հետո երկիր մուտք գործած 4409 ուկրաինացիներ լքել են երկիրը։