Ես լավ և արդյունավետ զրույց ունեցա հանձնակատար Օլիվեր Վարհեի հետ, մենք անդրադարձանք Ուկրաինայում և մեր տարածաշրջանում տիրող իրավիճակին, Վրաստանի եվրաինտեգրման հեռանկարներին. Իրակլի Ղարիբաշվիլի
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Twitter-ում գրել է, որ հեռախոսազրույց է ունեցել եվրահանձնակատար Օլիվեր Վարհեի հետ։
Ղարիբաշվիլիի խոսքով՝ Եվրահանձնակատարի հետ քննարկվել է իրավիճակը Ուկրաինայում և տարածաշրջանում։
«Այս դժվարին պահին ես լավ և արդյունավետ զրույց ունեցա հանձնակատար Օլիվեր Վարհեի հետ: Մենք անդրադարձել ենք Ուկրաինայում և մեր տարածաշրջանում տիրող իրավիճակին և Վրաստանի եվրաինտեգրման հեռանկարներին»,- գրել է Ղարիբաշվիլին Twitter-ում։