Ես լավ եմ, պատանդները նույնպես լավ են. Ավթանդիլ Գալդավա
Ես լավ եմ, պատանդները նույնպես լավ են,- այս մասին լրագրողներին ասել է ներքին գործերի նախարարության Սամեգրելո-Զեմո Սվանեթիի ոստիկանության բաժնի տնօրեն, Ավթանդիլ Գալդավան, որը «Սաքարթվելոս բանկ»-ի վրա հարձակվողի կողմից վերցված պատանդներից մեկն էր:
Գալդավան գտնվում էր Ծալենջիխայի ոստիկանության բաժանմունքում: Այլ մանրամասների մասին նա լրագրողների հետ չի խոսել:
Բացի այդ, ոստիկանության բաժանումնքում էր նաև ՆԳ փոխնախարար Վլադիմեր Բորցվաձեն: Նրա խոսքով, բոլոր պատանդների առողջական կայուն է:
«Ոչ ոք չի տուժել: Բոլոր պատանդների հետ աշխատում են ոստիկանները, պատանդներից ոչ ոք չի տուժել»,- ասել է Բորցվաձեն:
Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, իրականացրած հատուկ ոստիկանական գործողության արդյունքում բոլոր պատանդները ազատվել են, նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում: Գերատեսչության տվյալներով, իրավապահները շարունակում են ինտենսիվ օպերատիվ-հետախուզական ու որոնողական միջոցառումները ՝ հանցագործին ձերբակալելու համար: