Ես քվեարկել եմ համուն ժողովրդավարական արժեքների, արդարության, տնտեսապես հզոր հիմքի վրա կառուցված եվրոպական պետությանը. Գիորգի Գախարիա

Ես քվեարկել եմ համուն ժողովրդավարական արժեքների, արդարության, տնտեսապես հզոր հիմքի վրա կառուցված եվրոպական պետությանը,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է Մթածմինդայի ընտրական շրջանի թիվ 5 ընտրատեղամասում սեփական ընտրությունը կատարելուց հետո:

Նրա խոսքով ՝ ինքը քվեարկել է հանուն ապագայի, քանի որ ոչ ոք չի կարող պատկերացնել վերադարձ դեպի անցյալ:

«Նախընտրական միջավայրը, քարոզարշավը համապատասխանում էր բոլոր տեսակի ժողովրդավարական պահանջներին: Ըստ այդմ, ես քվեարկեցի հանուն ժողովրդվարական արժեքների, արդարության, տնտեսապես հզոր հիման վրա կառուցված եվրոպական, արևմտյան պետությանը, պետության և այն մարդկանց համար, ովքեր գիտեն ազատության, արժանապատվության գինը: Քվեարկել եմ այնպիսի Վրաստանի համար, որն այսօր ավելի լավն է, քան երեկ էր և վաղը կլինի ավելի լավը: Իհարկ է ոչ ոք չի կարող պատկերացնել վերադարձ դեպի անցյալ, ես քվեարկել եմ հանուն ապագայի»,- հայտարարել է Գախարիան: