Ես կցանկանայի դիմել կառավարությանը, դրական գնահատել վարչապետի այսօրվա հայտարարությունը, սա է մեր ուզած ուղղությունը, ես նույնը չեմ կարող ասել կուսակցական որոշ հայտարարությունների մասին, որոնք չեն օգնի մեր եվրոպական ապագային. Սալոմե Զուրաբիշվիլի
Ես կցանկանայի դիմել կառավարությանը, դրական գնահատել վարչապետի այսօրվա հայտարարությունը, սա է մեր ուզած ուղղությունը, ես նույնը չեմ կարող ասել կուսակցական որոշ հայտարարությունների մասին, որոնք չեն օգնի մեր եվրոպական ապագային. Սալոմե Զուրաբիշվիլի

Ուզում եմ դիմել կառավարությանը, դրական գնահատել վարչապետի այսօրվա հայտարարությունը, սա ճիշտ է, սա է մեր ուզած ուղղությունը, նույնը չեմ կարող ասել կուսակցական որոշ հայտարարությունների մասին, որոնք չեն օգնի մեր եվրոպական ապագային,- այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլին:

Նրա խոսքով, այժմ Վրաստանի համար պատմական պահ է:

«Նույնը չեմ կարող ասել նախորդ օրերին արված որոշ կուսակցական հայտարարությունների մասին, որոնք ոչ մի կերպ չեն օգնի մեր թեկնածությանը և մեր եվրոպական ապագային։ Ուզում եմ բոլորին խնդրել, որ մոբիլիզացված լինեն։ Սա շատ կարևոր և պատմական պահ է մեր երկրի համար, մենք բոլորս կսպասենք այս որոշմանը, և այս որոշումը մեզ նոր հնարավորություն կտա մեր հետագա զարգացման համար։ Ուստի բոլորիդ հաջողություն եմ մաղթում այս որոշումներում: Կարծում եմ, որ եվրոպական հեռանկարը, որի հանձնարարականը կա Եվրահանձնաժողովի որոշման մեջ, շատ կարևոր է, մենք պետք է իմանանք, թե ինչպես դա գնահատենք։ Ես ուզում եմ անել բոլոր այն քայլերը, որոնք մեզ կտանեն տարեվերջին, հուսով եմ, դեպի այն կարգավիճակը, որի մասին այսքան երկար երազում էինք։ Բոլորիդ մաղթում եմ եվրոպական Վրաստան, շուտով եվրոպական Վրաստան, բոլորս միասնական կլինենք, այսօր դրա շուրջ հակասություն լինել չի կարող։ Ցանկանում եմ, որ Վրաստանի այս ուղերձը շատ հստակ լինի, որ մենք բոլորս ցանկանում ենք պայծառ ապագա, մենք ցանկանում ենք եվրոպական ապագա, մենք ցանկանում ենք եվրոպական հեռանկար»,- ասել է Զուրաբիշվիլին։