Ես կառուցողական զրույց եմ ունեցել Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ, Գերմանիայի ղեկավարության դիրքորոշումը կարևոր է ռուսական ագրեսիային հակազդելու համար. Վոլոդիմիր Զելենսկի.
Ես կառուցողական զրույց եմ ունեցել Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ, Գերմանիայի ղեկավարության դիրքորոշումը կարևոր է ռուսական ագրեսիային հակազդելու համար. Վոլոդիմիր Զելենսկի.

Գերմանիայի առաջատար դիրքը կարևոր է ռուսական ագրեսիային հակազդելու համար,- այս մասին Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հեռախոսազրույցից հետո, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:

«Մենք լավ, կառուցողական, կարևոր զրույց ունեցանք Գերմանիայի դաշնային նախագահ պարոն Շտայնմայերի հետ։ Ես շնորհակալ եմ Ուկրաինային ուժեղ աջակցության համար։ Մենք անհամբեր սպասում ենք այն ամրապնդելուն: Ռուսական ագրեսիային հակազդելու հարցում կարևոր է Գերմանիայի ղեկավար դիրքը: Ես տեղյակ եմ պահել նրան առաջնագծում տիրող իրավիճակի և Մարիուպոլում տիրող ճգնաժամային իրավիճակի մասին», – ասվում է Զելենսկիի Twitter-ի էջում հրապարակված հայտարարության մեջ։