Ես հավատում եմ Վրաստանին, հավատում եմ եվրոպական հեռանկարներին, անպայման վերադարձնելու ենք մեր աբխազ և օս եղբայրներին, հենց այդ պատճառով եմ վերադառնում քաղաքականություն. Բիձինա Իվանիշվիլի
Ես հավատում եմ Վրաստանին, հավատում եմ եվրոպական հեռանկարներին, անպայման վերադարձնելու ենք մեր աբխազ և օս եղբայրներին, հենց այդ պատճառով եմ վերադառնում քաղաքականություն. Բիձինա Իվանիշվիլի

Չնայած Վրաստանի հանդեպ գոյություն ունեցող անկեղծ աջակցությանը, ժողովրդավարության գոյության պայմաններում, ոչ մի եվրոպական երկիր մեզ չէր ընկալում, որպես լիիրավ և իրավահավասար գործընկեր,-այս մասին «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության համագումարին հայտարարել է կուսակցության նախագահ, Բիձինա Իվանիշվիլին:

Նրա գնահատմամբ, առանց ժողովրդավարության Վրաստանի և Եվրոպայի միջև հեռավորությունը կմեծանար և երկիրը երբեք չէր դառնա եվրոպական ընտանիքի անդամ:

Նրա գնահատմամբ, «Վրացական երազանքը» ժողովրդավարությանը տվել է անշրջելի իմպուլս և դրանով Վրաստանի համար բացել է Եվրոպայի դռները:

«Առանց ավելնորդությունների ցանկանում եմ հայտարարել, որ «Վրացական երազանքը» ժողովրդավարությանը տվել է անշրջելի իմպուլս և դրանով Վրաստանի համար բացել է Եվրոպայի դռները: Ժողովրդավարությունը մեր ազգային գաղափարն է և մեր խնդիրն է պահպանել այս ձեռքբերումը և զարգացնենք այն:

Նրա խոսքերով, Վրաստանը արժանվորեն կզբաղեցնի իր տեղը եվրոպական ընտանիքում, որպես առանձնահատուկ ազգ:

Բիձինա Իվանիշվիլիի գնահատմամբ, Վրաստանը հնարավորություն ունի հյուրընկալելու ոչ միայն միլիոնավոր զբոսաշրջիկների, այլ հնարավորություն ունի բարձր մակարդակով հյուրընկալել միջազգային համաժողովները, հյուրընկալել մեծ բիզնեսը, դառնալ կրթության, բժշկական ծառայությունների և բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային կենտրոն:

«Մեզ հարկավոր է միայն հավատալ և աշխատել, մնացած ամեն ինչը մենք ստացել ենք բնությունից»,-ասել է Իվանիշվիլին: Նրա խոսքերով իշխանությունները պարտավոր են ապահովել խաղաղությունը և պահպանել կայուն, անվտանգ և մրցունակ միջավայր քաղաքացիների համար:

«Ես հավատում եմ Վրաստանին, հավատում եմ եվրոպական հեռանկարներին և գիտեմ, որ մենք անպայման վերադարձնելու ենք մեր աբխազ և օս եղբայրներին: Մենք այս գործը տանելու ենք մինչև վերջ և հաղթելու ենք»,-հայտարարել է Բիձինա Իվանիշվիլին:

Այսօր, «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ է ընտրվել Բիձինա Իվանիշվիլին, ինչպես նաև հաստատվել է կուսակցության նոր քաղաքական խորհրդի կազմը: