Ես համոզված եմ, որ կգա ժամանակը, երբ ՈՒկրաինան և Վրաստանը կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ. Իվանա Կլիմպուշ-Ցինցաձե
Ռուսաստանի հիմնական նպատակը խառնաշփոթության ստեղծումն է, այսպես պետք է հասկանանք Ռուսաստանի դաշնությանը,-այս հայտարարությունը արել է ՈՒկրաինայի եվրաինտեգրման հարցերով նախարար, ՈՒկրաինայի փոխվարչապետ Իվանա Կլիմպուշ-Ցինցաձեն, Բրյուսելի համաժողովի շրջանակներում կազմակերպված, եվրաատլանտյան ինտեգրման գործընթացի նորացման թեմային նվիրված միջոցառմանը:
Նրա խոսքերով, կգա ժամանակը, երբ Վրաստանը և ՈՒկրաինան կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ:
«Որն է Ռուսաստանի հիմնական շարժառիթը, իհարկ էապակայունացումը: Նրանց նպատակն է ստեղծել խառնաշփոթություններ, մենք Ռուսաստանը պետք է տեսնենք այսպիսին: Գտնում եմ, որ չպետք է հրաժարվենք արևմտյան կառույցներին ինտեգրվելու ցանկությունից, քանզի այդպես է ցանկանում Ռուսաստանը: Ես համոզված եմ, որ կգա ժամանակը, երբ ՈՒկրաինան և Վրաստանը կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ»,-ասել է Իվանա Կլիմպուշ-Ցինցաձեն:
Հեղինակ -
Edgar Barsegyan