Ես և Ալեկոն թաքցնելու բան չունենք, եթե որևէ բան ունեն թող հրապարակեն. Լևան Իոսելիանի
Ես և Ալեկոն թաքցնելու բան չունենք, եթե որևէ բան ունեն թող հրապարակեն. Լևան Իոսելիանի

Եթե ​​որևէ բան ունեն մեր մասին թող հրապարակեն, ոչ ես, ոչ էլ Ալեկոն ոչ մեկից թաքցնելու կամ քողարկելու բան չունենք, – այսպես է արձագանքում «Մոքալաքեեբիի» անդամ Լևան Իոսելիանին սոցիալական ցանցում լրագրող Էլիսո Կիլաձեի կողմից արված սկանդալային հայտարարությանը, որտեղ նա սպառնում է, որ կհրապարակի Ալեկո Էլիսաշվիլիի անձնական կյանքը պատկերող նյութեր:

Իոսելիանիի խոսքով, «Մոքալաքեեբի» կուսակցությունը ունի հատուկ ծրագիր, թե ինչպես օգնել երկրին:

«Եթե նրանք մեր մասին ինչ-որ բան ունեն, թող հրապարակեն: Մինչ այժմ ամենամեծ կոմպրոմատը ինչ գտել են այն է, որ պարզվում է, որ ես ու Կոբախիձեն կուրսեցիներ ենք եղել: Եթե ​​դրանից դուրս ինչ-որ բան ունեն, ես նրանց հորդորում եմ հրապարակել: Ոչ ես, ոչ էլ Ալեկոն ոչ մեկից թաքցնելու կամ քողարկելու բան չունենք: Քանի որ մենք գնում ենք բոլոր հեռարձակումներին, քանի որ պատասխանում ենք բոլոր հարցերին, մենք ոչ մի բան չենք թաքցնում, մենք ունենք հատուկ ծրագիր և ցանկանում ենք օգնել երկրին հաղթահարել ճգնաժամը», – հայտարարել է Իոսելիանին: