Ես ինը տարի և վեց ամիս գտնվել եմ այս պատժակատարողական հիմնարկում և ես գոհ եմ, որ չեմ գնացել փոխզիջման, առաջին հերթին չեմ գնացել փոխզիջման իմ անձի նկատմամբ,- այս մասին Վրաստանի նախկին վարչապետ, ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին հայտարարել է քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո:
Մերաբիշվիլին շնորհակալություն է հայտնել հարազատներին:
Սակայն, ինչպես ասել է նախկին վարչապետը, նա պայքարելու է այս կառավարությանը վերջ տալու համար:
«Իմ երկրպագուներին, իմ ընկերներին, այստեղ գտնվող մարդկանց և հեռվից ինձ երկրպագողներին, նրանց աջակցությամբ և ապագայի հույսով պահպանել եմ ուժը, հույսը, հավատը, որ շարունակեմ պայքարը այս ռեժիմը ավարտելու համար, ես երաշխավորում եմ, որ այս կառավարությունը մեկ տարում կավարտվի իր գոյությունը»,- ասել է Վանո Մերաբիշվիլին:
Վրաստանի նախկին վարչապետ և ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին քրեակատարողական հիմնարկը լքել է այսօր: Մերաբիշվիլիին բանտի մոտ դիմավորել են մերձավորները և աջակիցները: