Ես ձայն եմ տվել Վրաստանի ապագային, վերակառուցմանը. Գիորգի Վաշաձե
Ես ձայն եմ տվել Վրաստանի ապագային, վերակառուցմանը. Գիորգի Վաշաձե

Այսօր պետք է լինի Վրաստանի շրջադարձային կետը և ընդդիմությունը պետք է հաղթի այս ընտրություններում,- այս մասին «Ռազմավարություն Աղմաշենեբելիի» առաջնորդ, Գիորգի Վաշաձեն հայտարարել է ընտրատեղամասի մոտ, որտեղ կատարել է սեփական ընտրությունը:

Առաջին հերթին շնորհակալ եմ քաղաքացիներին: Ընտրատեղամասերում շատ մարդ կա: Եկել եմ ընտանիքիս, կնոջս, երեխաներիս հետ միասին: Ես քվեարկել եմ հանուն Վրաստանի ապագայի, վերակառուցման: Իհարկե, ես ձայն եմ տվել նրան, որ մենք շատ փոփոխություններ ենք ուզում: Ես քվեարկել եմ, որ բոլորս միասին պետք է հաղթենք: Այսօր պետք է շրջադարձային կետ լինի Վրաստանի զարգացման համար և ընդդիմությունը պետք է հաղթի այս ընտրություններում»,- հայտարարել է Գիորգի Վաշաձեն:

«Ռազմավարություն Աղմաշենեբելիի» առաջնորդը կոչ է արել քաղաքացիներին մասնակցել ընտրություններին:

«Մենք բոլորին խնդրում ենք եկեք ընտրություններին, քանի որ Վրաստանի ապագայի բանալին ձեր ձեռքերում է: Սա սովորական օր չէ: Այս օրը սահմանում է երկրի հետագա տասնամյակները, թե ինչպես է զարգանալու երկիրը, ինչպես ենք մենք առաջ շարժվելու և որ ամենակարևորն է, կարծում եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է պատասխանատվություն ստանձնի իր քաղաքացիական պարտավորության և իրավունքի համար: Ապագան, վերակառուցումն անպայման կհաղթի, բոլորս միասին կհաղթենք: Քվեարկեք ցանկացած ընդդիմադիր կուսակցության օգտին, միայն եկեք ընտրություններին», – նշել է Գիորգի Վաշաձեն: