Ես ցնցված եմ Սագարեջոյում տեղի ունեցած սարսափելի ողբերգությունից, ցավակցում եմ մահացածների ընտանիքներին, նրանց հարազատներին, համայն Վրաստանին
Ես ցնցված եմ Սագարեջոյում տեղի ունեցած սարսափելի ողբերգությունից: Ցավակցում եմ մահացածների ընտանիքներին, նրանց հարազատներին, համայն Վրաստանին,- այս մասին սոցցանցում գրում է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Մայրաքաղաքի քաղաքապետն իր ցավակցությունն է հայտնել նաև ՆԳ նախարար Վախտանգ Գոմելաուրիին։
Բացի այդ, Կալաձեն կրակոցների արդյունքում վիրավորներին մաղթում է շուտափույթ ապաքինում։
«Ես ցնցված եմ Սագարեջոյում տեղի ունեցած սարսափելի ողբերգությունից։ Ցավակցում եմ մահացածների ընտանիքներին, նրանց հարազատներին, համայն Վրաստանին։
Մահացածների թվում կա ոստիկանության աշխատակից, որը հերթապահում էր։ Ցանկանում եմ իմ ցավակցությունը հայտնել ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրիին։
Այս դժվարին պահերին Վրաստանն աղոթում է տուժածների առողջության համար։ Մաղթում եմ նրանց շուտափույթ ապաքինում»,- գրել է Կալաձեն սոցցանցում։
Սագարեջոյում անհայտ անձը ուշ գիշերին կրակ է բացել շենքերից մեկից։
Վերջին տվյալներով՝ կրակոցների հետեւանքով զոհվել է հինգ, վիրավորվել՝ հինգ մարդ։ Ըստ ՆԳՆ-ի՝ դեպքի վայր ժամանելուն պես մեղադրյալը ինքնասպանություն է գործել: