Ես չեմ ստացել պաշտոնական տեղեկություն, որ ԱՄՆ-ի պատժամիջոցային ցուցակում պատրաստվում են մտցնել նաև ռուս գործարարներին. Պեսկով
Ես չեմ ստացել պաշտոնական տեղեկություն, որ ԱՄՆ-ի պատժամիջոցային ցուցակում պատրաստվում են մտցնել նաև ռուս գործարարներին. Պեսկով
Ըստ ՌԴ նախագահի մամլո քարտուղար Պեսկովի՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում կան միայն խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ:
Ավելի վաղ‚ Պեսկովին հարց էր տրվել‚ արդյոք տեղեկացված են ռուս օլիգարխները‚ որ ԱՄՆ-ի իրավապահները հետաքրքրված են նրանցով:

«Ռուսաստանում օլիգարխներ չկան: «Ռուս օլիգարխներ»-ը ոչ պատշաճ արտահայտություն է»,- ասել է Դմիտրի Պեսկովը:

Այնուհետև Պեսկովը «օլիգարխներ» բառը փոխարինել է խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ տերմինով:

«Ես չեմ ստացել պաշտոնական տեղեկություն, որ ԱՄՆ-ի պատժամիջոցային ցուցակում պատրաստվում են մտցնել նաև ռուս գործարարներին»,- բացատրել է նա: