Ես չեմ կարողանա մեկնաբանել Միխեիլ Սաակաշվիլիի փոխարեն, առավել ևս, ես դեռ չեմ կարդացել նրա հայտարարությունը
Ես չեմ կարողանա մեկնաբանել Միխեիլ Սաակաշվիլիի փոխարեն, առավել ևս, ես դեռ չեմ կարդացել նրա հայտարարությունը

«Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչ Զաալ Ուդումաշվիլին հայտարարում է, որ Թեա Ծուլուկիանին պետք է ռուսամետներին իր շարքերում փնտրի: Նա պատասխանել է «Վրացական երազանքի» խորհրդարանական ցուցակի չորրորդ համարի Թեա Ծուլուկիանիի հայտարարությանը, որն ասում է. «Ընդդիմության ներկայիս առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին և նրա կողմից կառավարվող որոշ ուժեր շարունակում են մնալ Վրաստանի հիմնական հակաարևմտամետ ուժը»:

«Ես չեմ ընդունում իշխանության կողմից արված որևէ հայտարարություն, որը մեղադրում է այլ ընդդիմադիր կուսակցություններին ռուսամետության մեջ: Այս մասին խոսում է այն իշխանությունը, որը Գավրիլովին բերեց Թբիլիսի և նրան նստեցրեց խորհրդարանի նախագահի բազկաթոռին, որին հաջորդեց «Գավրիլովի գիշերը»: Սա այն իշխանությունն է, որը Ռուսաստանի հրամանով դադարեցրեց երկրի համար ամենակարևոր նախագիծը՝ «Անակլիայի նախագիծը» և այս երկիրը ղեկավարում է ռուս օլիգարխը:

Թեա Ծուլուկիանին պետք է ռուսամետներին իր շարքերում փնտրի, անկախ նրանից, թե ինչ է խոսում ռուսամետների մասին: Ես չեմ կարողանա մեկնաբանել Միխեիլ Սաակաշվիլիի փոխարեն, առավել ևս ճիշտն ասած, ես դեռ չեմ կարդացել նրա հայտարարությունը», – լրագրողներին հայտնել է Զաալ Ուդումաշվիլին:

«Վրացական երազանքի» ներկայացուցիչ Թեա Ծուլուկիանին այսօր հայտարարություն է տարածել «Ազգային շարժման» առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից արված հայտարարության վերաբերյալ: Սաակաշվիլին ռուս գործակալ է անվանել հոլանդացի պատգամավորին, որը գլխավորում էր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական պատվիրակությունը Վրաստանում անցկացվող ընտրություններին: