Ես առաջին անգամ եմ լսում Աբխազիայի հասարակության կարևոր ներկայացուցչից, որ մենք թշնամիներ չենք. Գոգա Խաինդրավա
Պատերազմ եղել է, սակայն դա չի նշանակում, որ թշնամությունը հավերժ է,-այսպես է արձագանքել Վրաստանի նախկին պետնախարար Գոգա Խաինդրավան բռնազավթված Աբխազիայի նախկին այսպես կոչված վարչապետ Սերգեյ Շամբայի հարցազրույցին:
Ինչպես Խաինդրավան ասել է առաջին ալիքին, Շամբայի հարցազրույցում հիմնական և կարևոր շեշտն այն էր, որ մենք թշնամիներ չենք:
«Շամբան խելացի մարդ է, նա հեղինակություն է վայելում աբխազական հասարակությունում: Շամբայի հարցազրույցի քաղաքական կետերը իմ համար այնքան էլ նշանակալից չեն, քանզի դրանք վերաբերում են անցյալին: Ամենակարևորը մարդկային զգացմունքներն էին: Ես առաջին անգամ եմ լսել քաղաքական գործչից, որ մենք թշնամիներ չենք:
Խաինդրավան նշել է, որ իր համար ողջունելի է Շամբայի այս հայտարարությունը:
Հեղինակ -
Edgar Barsegyan