Ես անհամբեր սպասում եմ Եվրամիությանը մեր ինտեգրման նոր փուլ անցնելուն. Իրակլի Ղարիբաշվիլի
Ես անհամբեր սպասում եմ Եվրամիությանը մեր ինտեգրման նոր փուլ անցնելուն. Իրակլի Ղարիբաշվիլի

Անհամբեր սպասում եմ Եվրամիությանը մեր ինտեգրման նոր փուլի անցմանը,- այս մասին «Թվիթեր» սոցիալական ցանցում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Իրակլի Ղարիբաշվիլին նշում է, որ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը կարևոր իրադարձություն է Վրաստանի համար, որը կորոշի Եվրամիության հետ ապագա գործընկերությունը և հետագա ինտեգրման ուղիների վերաբերյալ առարկայական քննարկումները։

«Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել 2021 թվականի Արևելյան գործընկերության գագաթնաժողովին։ Սա կարևոր հանգրվան է Վրաստանի համար՝ սահմանելով Եվրամիության հետ մեր ապագա գործընկերությունը և հետագա ինտեգրման ուղիների վերաբերյալ առարկայական քննարկումները: Անհամբեր սպասում եմ Եվրամիության հետ մեր ինտեգրման նոր փուլ անցնելուն»,- գրել է վարչապետը։