Երուսաղեմում ուխտավորների համար կրկին բացվել է Տիրոջ գերեզմանի տաճարը

12:49, 28.02.2018

Երուսաղեմում Տիրոջ գերեզմանի տաճարը բացվել է տեղի ժամանակով 04.00-ին (Թբիլիսիի ժամանակով 06.00-ին)՝ քաղաքային իշխանությունների հարկային քաղաքականության դեմ ի նշան բողոքի փակվելուց հետո։

Կիրակի տաճարը 100 տարում առաջին անգամ փակվել էր 3 օրով՝ ի նշան բողոքի ընդդեմ Իսրայելի հարկային օրենսդրությունում փոփոխությունների և նոր օրենքի, որը թույլ է տալիս պետությանը եկեղեցուց հողակտորներ բռնագրավել։

Եկեղեցին բացվել է այն բանից հետո, երբ Իսրայելի իշխանությունները վեճի կարգավորման շուրջ բանակցությունների պատրաստակամություն են հայտնել։

Կիրակի քաղաքապետ Նիր Բարկատը հայտարարել էր, որ Երուսաղեմում քրիստոնեական եկեղեցիների անշարժ գույքի մունիցիպալ հարկային պարտքը գերազանցել է 185 մլն դոլարը։

Նմանատիպ