Երուսաղեմում բացվել է 5-րդ դարի վրացական հնագույն վանքի և վրացի Սամուել եպիսկոպոսի գերեզմանի մասին տեղեկատվական տախտակ
Երուսաղեմի կենտրոնում՝ Դավիթ թագավորի փողոցում, տեղադրվել է հուշատախտակ, որը ցույց է տալիս հինգերորդ դարի վրացական վանքի և Սամուել եպիսկոպոսի թաղման վայրը։ Տեղեկությունը տարածում է ԱԳՆ-ն։
Ինչպես նշվում է գերատեսչության տեղեկատվության մեջ, սա Երուսաղեմում առաջին հուշատախտակն է վրացական մշակութային ժառանգության մասին, ինչպես նաև առաջին վրացերեն գրությունը։
«Վրաց վանքի և վրացի Սամուել եպիսկոպոսի գերեզմանի հայտնաբերման մասին տեղեկատվությունը գիտական շրջանակներում հայտնի է դարձել 1935 թվականին հրապարակված նյութով, և վրաց հանրությանը այդ մասին առաջին անգամ տեղեկացրել է սուրբ Գրիգոլ Փերաձեն, ով ճանապարհորդել է Երուսաղեմում 1936 թվականին:
Նշված հուշատախտակի տեղադրումը հնարավոր է դարձել Վրաստանի արտաքին գործերի նախարարության և Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության, ինչպես նաև Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքի միջազգային հիմնադրամի, Իսրայելում Վրաստանի դեսպանության և Իսրայելի համապատասխան գերատեսչությունների համատեղ ջանքերով»,- նշվում է տեղեկատվության մեջ։
ԱԳՆ-ից հայտնում են, որ հուշատախտակի պաշտոնական բացման արարողությանը ներկա են եղել Իսրայելում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանը և դեսպանատան ներկայացուցիչները։