Երուսաղեմում ակցիա է անցկացվել Բենիամին Նեթանյահուի նստավայրի մոտ
Երուսաղեմում ակցիա է անցկացվել Բենիամին Նեթանյահուի նստավայրի մոտ

Ոստիկանությունը ցրել է Երուսաղեմում վարչապետ Բենիամին Նեթանյահուի նստավայրի մոտ տեղի ունեցած ցույցը։ Տեղեկությունը տարածում էTimesofisrael-ը:

Բենիամին Նեթանյահուի նստավայրի մոտ հավաքված քաղաքացիները պահանջում են իշխանափոխություն եւ ազատ արձակել պատանդներին։

«Մենք նրանց չենք թողնի»,- վանկարկում էին ցուցարարները։

Ինչպես հայտնի է, իրավապահները ձերբակալել են նաեւ հանրահավաքի մի քանի մասնակիցների։