Մի խումբ հավատացյալներ երեկ ուշ գիշերին Երուսաղեմից Թբիլիսի են բերել սուրբ կրակը: Այն բաժանվելու է Վրաստանում գործող եկեղեցիներով և առաջին հերթին տարել են Սուրբ Երրորդության տաճար, որտեղ Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա երկրորդը անց է կացրել տոնական պատարագ:
Երուսաղեմում, Քրիստոսի հարության տաճարում սուրբ կրակի դուրս բերման արարողությունը տեղի է ունեցել երեկ, ապրիլի 7-ին:
Սուրբ կրակն անվանում են ճշմարիտ լույս, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի Հարությունը:
Երուսաղեմում, Փրկչի Հարության տաճարում գտնվում են հազարավոր հավատացյալներ, այդ թվում վրաց ուխտավորներ:
Հեղինակ -
Edgar Barsegyan