Երուսաղեմի մերձակայքում բռնկված հրդեհի կապակցությամբ ձերբակալվել է 18 մարդ
Երուսաղեմի մերձակայքում բռնկված հրդեհի կապակցությամբ ձերբակալվել է 18 մարդ։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Նրա խոսքով՝ նրանցից մեկը ձերբակալվել է հենց հրդեհելու պահին։
«Մենք անում ենք ամեն ինչ հրդեհը մարելու և վնասված օբյեկտների վերականգնման համար», – հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարն իր հայտարարության մեջ։
Հրդեհաշիջման ծառայության տվյալներով՝ հրդեհի մասշտաբային տարածման պատճառը դեռևս անհայտ է։
Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության համաձայն՝ առաջիկա ժամերին Հացոր ավիաբազայում կտեղաշարժվեն մի շարք երկրների հրշեջ ինքնաթիռներ, որոնք պատրաստակամություն են հայտնել օգնել Իսրայելին։
Իսրայելական մամուլի տվյալներով՝ հրդեհի հետևանքով Երուսաղեմի շրջակայքում ոչնչացվել է երկու հազար հեկտար տարածք, այդ թվում՝ ավելի քան կեսը՝ անտառային զանգված։