«Երթ իմփիչմենթի համար» ցույցի մասնակիցները փորձում են ներխուժել «Հոկտեմբերյան» պալատ (տեսանյութ)
«Երթ իմփիչմենթի համար» ցույցի մասնակիցները փորձում են ներխուժել Կիևում հոկտեմբերյան պալատ,- այս մասին փոխանցում է առաջին ալիքի լրագրողը:
Միխեիլ Սաակաշվիլին կողմնակիցների հետ միասին Մայդանից տեղափոխվել է Հոկտեմբերյան պալատի մոտ: Այս րոպեներին պալատի մոտ իրավիճակը լարված է, քանզի մուտքը պաշտպանում են ազգային գվարդիայի ներկայացուցիչները:
Մինչ այդ ցուցարարները Շևչենկոյի հրապարակից երթով հասել եմ Մայդան, որտեղ Միխեիլ Սաակաշվիլին դիմել է կողմնակիցներին:
Հեղինակ -
Edgar Barsegyan