Երրորդ ժամկետով Հաղորդակցությունների հանձնաժողովի նախագահ է ընտրվել Կախա Բեքաուրին
Հանձնաժողովի անդամները երրորդ անգամ՝ երեք տարի ժամկետով, Կախա Բեքաուրիին ընտրել են Հաղորդակցությունների հանձնաժողովի նախագահ։
Ինչպես նշել են Հաղորդակցությունների հանձնաժողովում, օրենսդրության համաձայն ընտրություններն անցկացվել են գաղտնի քվեարկությամբ, որտեղ հանձնաժողովի ամբողջական կազմը միաձայն պաշտպանել է Բեքաուրիի թեկնածությունը։
Կախա Բեքաուրին Հաղորդակցությունների հանձնաժողովը ղեկավարում է 2017 թվականից։ Վրաստանի խորհրդարանը նրան առաջին անգամ հանձնաժողովի անդամ է ընտրել 2014 թվականին, իսկ երկրորդ անգամ՝ 2019 թվականին։