Երրորդ շաբաթն է, դպրոցներում կորոնավիրուսի տարածման ցուցանիշը նվազում է
Երրորդ շաբաթն է, դպրոցներում կորոնավիրուսի տարածման ցուցանիշը նվազում է

Անցած շաբաթվա տվյալներով՝ Վրաստանում զգալիորեն նվազել է հեռավար ուսուցման անցած դպրոցների և առանձին դասարանների թիվը։ Այդ մասին տեղեկությունը տարածում է կրթության նախարարության մամուլի ծառայությունը։

Գերատեսչության տվյալներով՝ այսօրվա դրությամբ հեռավար ուսուցմամբ գործում է 137 դպրոց և 358 առանձին դասարան։

«Դպրոցական տարածքում ուսուցման վերսկսումից ի վեր ողջ Վրաստանում ռիսկային խմբի 147 ուսուցիչներ դասավանդում են հեռավար:

Երրորդ շաբաթն է, դպրոցներում կորոնավիրուսի տարածման ցուցանիշը նվազում է: Վերջին յոթ օրվա ընթացքում կորոնավիրուս է հայտնաբերվել ուսուցիչների 0,7%-ի և աշակերտների 0,3%-ի մոտ:

Այս փուլում պատվաստված է ուսուցիչների և դպրոցի տնօրինության ներկայացուցիչների 70,9%-ը։ Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը տարբեր ուղղություններով ակտիվորեն աշխատում է դպրոցներում Covid-19 վիրուսի կանխարգելման ուղղությամբ։ Ընթացքի մեջ են նաև ուսուցիչների թեստավորում Covid-19-ի վերաբերյալ։ Դպրոցները լիովին հագեցած են համաճարակի կանխարգելման համար անհրաժեշտ ռեսուրսներով։

Հանրակրթական հաստատությունները ապահովում են առողջապահական ոլորտի հանձնարարականների կատարումը և անվտանգ միջավայրի ստեղծում: Այս գործընթացը վերահսկվում է կրթական ռեսուրս կենտրոնների և նախարարության ներկայացուցիչների կողմից»,- նշել են գերատեսչությունում։