Երրորդ ալիքը ակընկալվում է, սակայն նրանից հնարավոր է խուսափել, եթե բնակչությունը կհետևի հանձնարարականներին. Էկատերինե Տիկարաձե
Երրորդ ալիքը ակընկալվում է, սակայն նրանից հնարավոր է խուսափել, եթե բնակչությունը կհետևի հանձնարարականներին. Էկատերինե Տիկարաձե

Չեմ բացառում, որ սահմանափակումները նորից հաստատվեն , քանի որ սահմանափակումներն արդյունավետ են, բայց իմ խորին համոզմամբ, մեր բնակչությունն ունի իմաստություն և հասարակական պատասխանատվություն, հետևելու Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի և համավարակաբանների կողմից ներկայացրած հանձնարարականները, – այս մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն:

Նախարարի խոսքով, երրորդ ալիքից հնարավոր է խուսափել, եթե բնակչությունը նախատեսի հանձնարարականները:

Բացի այդ, նախարարը խոսեց «Փայզեր» պատվաստանյութի մասին և նշեց, որ պատվաստանյութը երկիր կմտնի վաղը:

«Ինչպես մեզ հայտնի դարձավ, Փայզեր պատվաստանյութը պետք է Վրաստան մտնի վաղը: Այն կտեղափոխվի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոն, այնուհետև կբաշխվի պատվաստումների բոլոր կենտրոններով: «Փայզերը» հասանելի կլինի բժշկական անձնակազմի, ինչպես նաև բոլոր խմբերի համար, որոնք հայտարարվել են երեկ: Ինչ վերաբերում է երրորդ ալիքին, ապա այն սպասվում է, և այսօր բարձրացված բոլոր հենանիշները մեզ կասկած և հիմք են տալիս էապես խստացնելու բոլոր այն միջոցները, որոնք այսօր հայտնի են բնակչությանը: Սրանով ես նկատի ունեմ առաջին հերթին շնչադիմակի օգտագործումը, հեռավարություն պահելը և անձնական հիգիենան: Ես չեմ բացառում, որ սահմանափակումները կրկին հաստատվեն, քանի որ սահմանափակումները արդյունավետ միջոց են, բայց ես խորապես հավատում եմ, որ մեր ժողովուրդը ունի ողջամտություն և հասարակական պատասխանատվություն և հետևելու է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի և համավարակաբանների կողմից նշված բոլոր միջոցներին»,- հայտարարել է Տիկարաձեն: