Երկխոսությունը պետք է հիմնված լինի կոնկրետ նպատակի, այլ ոչ թե ժամանակ շահելու վրա, ցավոք, Ռուսաստանի հետ նման երկխոսություն դեռ չկա. Գիգի Ծերեթելի
Քաղաքականությունը գոյություն չունի առանց երկխոսության, առանց երկխոսության ոչ մի հարց չի կարող լուծվել,- այս մասին հայտարարել է «Եվրոպական Վրաստանի» ներկայացուցիչ Գիգի Ծերեթելին:
Նա մեկնաբանել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությունը, որը ասել էր. «Մենք պետք է Ռուսաստանի հետ երկխոսենք շատ հարցերի շուրջ, ներառյալ առևտուրը, մարդկանց երթևեկության հարցերը, մարդասիրական շատ հարցեր կան, քանի որ մեզ բոլոր դեպքերում հարաբերություններ են պետք հարևանների հետ»:
Գիգի Ծերեթելիի խոսքով, ինքը ծանոթ չէ Սաակաշվիլիի հայտարարության հետ, սակայն ասում է, որ բոլոր հակասություններից ու պատերազմներից հետո կա երկխոսություն:
«Եթե մենք ուզում ենք, որ հարցը լուծվի, պետք է որևէ պայմանավորվածություն լինի: Պարզապես, այստեղ կա մեկ կետ. Երկխոսությունը պետք է հիմնված լինի կոնկրետ նպատակի, այլ ոչ թե ժամանակ շահելու վրա:
Ցավոք, Ռուսաստանի հետ նման երկխոսություն դեռ չկա: Իհարկե, լավ կլիներ, որ Ռուսաստանը նստեր երկխոսության սեղանի շուրջ, որպեսզի նրա ղեկավարներն ու ներկայացուցիչները հասկանային, որ դա իրենց պարտավորությունն է, նույն օգոստոսի 12-ի համաձայնագիրը. Նույն այն բանի համար, որ Վրաստանին հնարավորություն տրվի զարգանալ որպես անկախ, ազատ, ժողովրդավարական երկիր: Ցավոք, այդպիսի տեսլական Ռուսաստանում գոյություն չունի, Ռուսաստանն ունի իր ազդեցության ոլորտները անպայման պահպանելու տեսլական, և բանավոր կերպով դա հակասության առարկա է ժամանակակից Արևմուտքի և Ռուսաստանի միջև: Ուստի լավ կլիներ, եթե Ռուսաստանը նման ցանկություն ունենար, այդ դեպքում դա իմաստ կունենար», – հայտարարել է Գիգի Ծերեթելին: