Երկու շաբաթը մեկ անգամ տեղի կունենա աշխատակազմի 20 տոկոսի թեստավորում, որը մեզ հնարավորություն կտա, լիովին վերահսկել համավարակային իրավիճակը. «Լիլո Մոլի» տնօրեն
Երկու շաբաթը մեկ անգամ տեղի կունենա աշխատակազմի 20 տոկոսի թեստավորում, որը մեզ հնարավորություն կտա, լիովին վերահսկել համավարակային իրավիճակը. «Լիլո Մոլի» տնօրեն

Երկու շաբաթը մեկ անգամ տեղի կունենա աշխատակազմի 20 տոկոսի թեստավորում, որը մեզ հնարավորություն կտա, լիովին վերահսկել համավարակային իրավիճակը, – այս մասին հայտարարել է «Լիլո մոլի» տնօրեն, Գիորգի Կվարացխելիան:

Ըստ նրա, տեղի կունենա սպառողների ջերմասքրինինգ, ձեռքերի մշակում, վերահսկվելու է շնչադիմակ կրելու կարգը, ինչպես նաև կատարվելու են ախտահանիչ աշխատանքներ:

«Լիլո մոլի» տնօրենն ասում է, որ իրենք պատրաստ են վաղը վերսկսել աշխատանքը:

«Միակ բանը, որ մեզ հիմա ավելացրել են, աշխատողների, ձեռներեցների ու նրանց աշխատակիցների փորձարկումն է: Երկու շաբաթը մեկ անգամ տեղի կունենա աշխատակազմի 20 տոկոսի թեստավորում, որը մեզ հնարավորություն կտա, լիովին վերահսկել համավարակային իրավիճակը: Ինչ վերաբերում է սպառողներին, ապա նրանց համար ամեն ինչ անվտանգ կլինի, դա բաց տարածք է: Կիրականացվի ջերմասքրինինգ, ձեռքերի ախտահանում և վերահսկվելու է շնչադիմակ կրելու կարգը: Պատրաստ ենք աշխատանքը վերսկսել վաղը, սկսվում է բիզնեսի գոյատևման շրջանը: Ախտահանման աշխատանքները կիրականացվեն ամեն օր: Եթե հաշվի առնենք, որ փետրվար է, և դա ոչ առևտրային շրջան է, մարդկանց հոսք չի լինի, և իրավիճակը լավ կվերահսկվի», – հայտարարել է Գիորգի Կվարացխելիան: