Երկու օտար լեզվի ուսուցումը Վրաստանի դպրոցներում դառնում է պարտադիր. ԿԳ նախարարություն
Երկու օտար լեզվի ուսուցումը Վրաստանի դպրոցներում դառնում է պարտադիր. ԿԳ նախարարություն

Վրաստանի կրթության և գիտության նախարարության տեղեկությամբ, երկու օտար լեզվի ուսուցումը աշակերտների համար կդառնա պարտադիր: Գերատեսչությունը արձագանքել է ԶԼՄ-ներով տարածված տեղեկությանը և մեկնաբանել, որ անգլերեն լեզուն կուսուցանվի առաջին դասարանից, իսկ 5-րդ դասարանից աշակերտը երկրորդ պարտադիր օտար լեզուն կընտրի դպրոցի կողմից առաջարկված լեզուներից:

«Վերջին օրերին, ԶԼՄ-ներով տարածվել է սխալ տեղեկություն, որի համաձայն, հանրային դպրոցներում երկու օտար լեզվի ուսուցումը ոչ թե պարտադիր է, այլ ընտրովի:

Երկու օտար լեզվի ուսուցումը աշակերտների համար կդառնա պարտադիր: Անգլերեն լեզուն կուսուցանվի առաջին դասարանից, իսկ 5-րդ դասարանից աշակերտը երկրորդ պարտադիր օտար լեզուն կընտրի դպրոցի կողմից առաջարկված լեզուներից»,- նշում են նախարարությունում:

ԿԳ նախարարության հայտարարությունում նաև ասվում է, որ դպրոցները պարտավորվում են, երկրորդ պարտադիր օտար լեզվի շրջանակներում, աշակերտներին առաջարկել առնվազն երկու օտար լեզու, անձամբ տան ընտրության ազատություն և ապահովեն լեզուների բարձր մակարդակով ուսուցում: