Երկու միլիոն Սաբա Լոբժանիձեի տրանսֆերի համար. «Ռանդերսի» մարզիչը անվանել է գումարը
Դանիական «Ռանդերս» ակումբի գլխավոր մարզիչ, Թոմաս Տոմասբերգը կարծում է, որ Սաբա Լոբժանիձեն շաբաթ օրը իր ակումբում կանցկացնի վերջին հանդիպումը, ինչպես նաև նա բացահայտել է Վրաստանի հավաքականի հարձակվողի տրանսֆերային գինը:
«Անարդար կլինի Սաբայի հնարավորությունների չօգտագործելը քանի դեռ նա «Ռանդերսի» ֆուտբոլիստն է: Ակնհայտ է, եթե «Սիլկեբորգի» խաղից առաջ որևէ մեկը գա երկու միլիոն եվրոյով ապա Լոբժանիձեն այլևս չի լինի մեր ֆուտբոլիստը: Բայց Սաբան այս տուրում կխաղա մեզ հե », – ասել է Տոմասբերգը:
Amtsavisen հրատարակչության հետ «Ռանդերսի» գլխավոր մարզիչը խոստովանել է, որ բարդ կլինի պահել վրաց խաղացողին: «Յուրաքանչյուր մարզիչ ցանկանում է լավ խաղացող պահպանել, Սաբան նրանցից մեկն է, ում ուրախ կլինեմ ակումբում: Բայց խոսքը վերաբերում է ֆինանսներին: Երեքշաբթի օրը մենք վերջապես կիմանանք, Լոբժանիձեն կլքի ակումբը, թե կմնա ևս չորս ամսով»: