Երկու մարդու սպանության փորձի մեջ մեղադրվող Դեդոփլիսծղարոյի սակրեբուլոյի պատգամավորին խափանման միջոց է սահմանվել կալանք
Սիղնաղիի շրջանային դատարանը երկու մարդու սպանության փորձի համար մեղադրյալ, Դեդոփլիսծղարոյի սակրեբուլոյի «Վրացական երազանք» կուսակցության անդամ Գիորգի Ճինճարաուլիին խափանման միջոց է սահմանել կալանքը:
Պաշտպանող կողմը պահանջում էր 5000 լարի գրավի, իսի պետական մեղադրող կողմը՝ կալանքի սահմանում:
Նիստին մեղադրյալ Գիորգի Ճինճարաուլին խոսել է կոնֆլիկտի մանրամասների մասին և հայտարարել, որ նա խանութում էր իր հարազատ քրոջ անչափահաս դստեր հետ, երբ նրան մոտեցել է համագյուղացին և բառացի վիրավորել:
«Իմ հարազատ քրոջ դստեր հետ միասին խանութում էի: Նա մոտեցավ ինձ, անվանեց մի քանի տղայի անուն և ասաց, ինչու ես նրանց հետ շփվում: Ասացի, որ հանրային ծառայող եմ և սակրեբուլոյի անդամ, պարտավոր եմ հարաբերություն ունենալ բոլորի հետ: Նա այնպիսի ագրեսիվ էր, որ երեխային ուղարկեցի տուն: Նրա եղբայրը դուրս եկավ մեքենայից և սկսեցին ինձ հայհոյել և ծեծել: Եթե ես ցանկանայի դանակով վնաս հասցնել, ապա հենց այդ պահին կանեի դա: Երկրորդ օրը նրանք ինձ կրկին հանդիպեցին և մեր միջև կռիվը տևեց 10-15 րոպե: Ինքնապաշտպանվելու նպատակով օգտագործեցի դանակ»,- ասել է Գիորգի Ճինճարաուլին:
Դատախազությունը Գիորգի Ճինճարաուլիին մեղադրում է կանխամտաված սպանության մեջ, իսկ մեղքը հաստատվելու դեպքում նրան կսահմանվի 16-20 կամ ցմահ ազատազրկում: Հաջորդ դատական նիստը կանցկացվի օգոստոսի 5-ին: