Երկու ցածր բյուժետային ավիաընկերություններ՝ AJET-ը և Transavia-ն թռիչքներ են սկսում վրացական ավիաշուկայում
Վրաստանի ավիաշուկայում սկսում են գործել երկու նոր ցածր բյուջետային ավիաընկերություններ՝ Transavia-ն և AJET-ը։ Թռիչքները կիրականացվեն 2024 թվականի ամառային նավիգացիոն սեզոնից։
Նիդերլանդների Թագավորության «Transavia» ցածր բյուժետային ավիաընկերությունը կանոնավոր ավիափոխադրումներ կիրականացնի Ամստերդամից Թբիլիսի, իսկ թուրքական «AJET» ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ կիրականացնի Ստամբուլ-Թբիլիսի-Ստամբուլ ավիագծով։
«Transavia» ավիաընկերության կողմից Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությանը ներկայացված չվացուցակի համաձայն՝ 2024 թվականի ապրիլի 20-ից հոկտեմբերի վերջ Ամստերդամ-Թբիլիսի-Ամստերդամ ուղղությամբ թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ օրը։
Ինչ վերաբերում է AJET ավիաընկերությանը, ապա այն Ստամբուլ-Թբիլիսի-Ստամբուլ ավիագծով թռիչքներ կիրականացնի 2024 թվականի մարտի 31-ից մինչև հոկտեմբերի վերջ ամեն օր։
2024 թվականի մարտի 12-ին Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը Transavia-ին և AJET-ին տրամադրել է Վրաստանի ուղղությամբ կանոնավոր օդային փոխադրումների համար անհրաժեշտ թույլտվությունները։