Երկու բեռնատար նավ ուկրաինական նավահանգիստ են ժամանել Սև ծովով նոր ճանապարհով
Երկու բեռնատար նավ ուկրաինական նավահանգիստ են ժամանել Սև ծովով նոր ճանապարհով

Երկու բեռնատար նավ ուկրաինական նավահանգիստ են ժամանել Սև ծովով նոր ճանապարհով։ Բեռնատար նավերը մտել են Չորնոմորսկի նավահանգիստ եւ բեռնվելու են 20 հազար տոննա ցորենով, որը կհասցվի համաշխարհային շուկաներ։ Ուկրաինացի պաշտոնյաները հայտարարել են, որ սա առաջին անգամն է, երբ քաղաքացիական նավերը մտել են ուկրաինական նավահանգիստ Ռուսաստանի հետ համաձայնագրի փլուզումից հետո, որն ապահովում էր նավերի անվտանգությունը: Մինչ այդ միջանցքն օգտագործվում էր միայն Ուկրաինայից մեկնող նավերի համար։

Ուկրաինայի փոխվարչապետ Ալեքսանդր Կուբրակովը հայտնել է, որ նավերը կրում են օվկիանոսում գտնվող Պալաու կղզու երկրի դրոշը, և որ նրանց անձնակազմը կազմված է Ուկրաինայի, Թուրքիայի, Ադրբեջանի և Եգիպտոսի քաղաքացիներից:

Ուկրաինայի գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ նավերը ցորեն կհասցնեն Եգիպտոս և Իսրայել։

Ուկրաինան աշխարհի խոշորագույն մատակարարներից է այնպիսի մշակաբույսերի, ինչպիսիք են արևածաղկի ձեթը, գարին, եգիպտացորենը և ցորենը: