Երկու ակտիվիստ Լիոնի կերպարվեստի թանգարանում ապուր են լցրել Կլոդ Մոնեի «Գարուն» ստեղծագործության վրա
Երկու ակտիվիստ Լիոնի կերպարվեստի թանգարանում ապուր են լցրել Կլոդ Մոնեի «Գարուն» ստեղծագործության վրա

Ֆրանսիայի Լիոն քաղաքում երկու ակտիվիստներ ապուր են լցրել Լիոնի Կերպարվեստի թանգարանում Կլոդ Մոնեի «Գարուն» նկարի վրա։ Այս մասին տեղեկություն են տարածել ֆրանսիական լրատվամիջոցները։

Ակտիվիստները «սննդային հակահարձակման» ներկայացուցիչներ էին, որոնք ավելի վաղ Լուվրի թանգարանում ապուր էին լցրել Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզայի վրա։

«Այս «գարունը» կլինի այն ամենը, ինչ մեզ կմնա, եթե չարձագանքենք։ Ի՞նչ են նկարելու մեր ապագա նկարիչները։ Ինչի՞ մասին ենք երազելու, եթե գարուն չլինի»,- ասում են ակտիվիստները։

Կլոդ Մոնեի կտավը պաշտպանված չի եղել հատուկ ապակիներով ու հայտնի չէ, թե որքան է այն վնասվել։

Երկու ակտիվիստներն էլ ձերբակալված են։