Երկրում ունենք օրական 20 հազար թեստ կատարելու հնարավորություն, կոչ եմ անում քաղաքացիներին, նույնիսկ պարզ ախտանիշների դեպքում գնալ և փորձարկվել. Գիորգի Գախարիա
Երկրում ունենք օրական 20 հազար թեստ կատարելու հնարավորություն, այնուամենայնիվ, դիմողականությունը բավականին ցածր է: Ես կցանկանայի կոչ անել քաղաքացիներին, նույնիսկ պարզ ախտանշանների դեպքում գնալ և փորձարկվել,- այս մասին միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում, հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի գախարիան:
Ինչպես նշել է Գիորգի Գախարիան, անհրաժեշտ է պաշտպանել հանձնարարականները, ինչպիսիք են շնչադիմակ կրելը: Նրա խոսքով, որքան բարձր է շնչադիմակ կրելու տոկոսային ցուցանիշը, այնքան շատ աշխատատեղեր կպահպանենք, և ավելի շուտ կվերականգնվի մեր տնտեսությունը:
«Բոլորս պետք է հասկանանք, որ կան որոշ կարևոր տարրեր, որոնք մեզանից յուրաքանչյուրը պետք է կատարի: Օրինակ, դա պարզ կարգերի կատարումն է – շնչադիմակ կրելը, որքան բարձր է շնչադիմակ կրելու տոկոսային ցուցանիշը, այնքան ցածր է տարածումը: Կբացատրեմ ավելի պարզ, որքան բարձր է շնչադիմակ կրելու տոկոսային ցուցանիշը, այնքան շատ աշխատատեղեր կպահպանենք, և ավելի շուտ կվերականգնվի մեր տնտեսությունը: Որքան ավելի շատ փորձարկում կկատարվի, այնքան արագ կհայտնաբերենք վարակը և կսկսվի բուժումը: Ի վերջո, որքան արագ երկրում պատվաստանյութ կունենանք, այնքան գլոբալ առումով մենք կհաղթահարենք այս համավարակը: Ուստի ուզում եմ գիտենաք, որ երկրում ունենք օրական 20 հազար թեստ կատարելու հնարավորություն, այնուամենայնիվ, դիմողականությունը բավականին ցածր է: Ես կցանկանայի կոչ անել քաղաքացիներին, նույնիսկ պարզ ախտանշանների դեպքում գնալ և փորձարկվել, որպեսզի ապահովագրենք ինչպես ընտանիքի անդամներին, այնպես էլ հարազատներին և օգնենք երկրին պատրաստ լինել տնտեսության արագ վերականգնմանը», – հայտարարել է Գիորգի Գախարիան: