Երկրում տեղ է զբաղեցրել անօրինությունը, հոկտեմբերի 31-ին բոլորս միասին գրելու ենք Վրաստանի պատմության նոր էջը. Զաալ ՈՒդումաշվիլի
Երկրում տեղ է զբաղեցրել անօրինությունը, հոկտեմբերի 31-ին բոլորս միասին գրելու ենք Վրաստանի պատմության նոր էջը. Զաալ ՈՒդումաշվիլի

Հոկտեմբերի 31-ին, մենք բոլորս նոր էջ կգրենք Վրաստանի պատմության մեջ, – այս մասին «Ազգային շարժման» առաջնորդներից մեկը՝ Զաալ Ուդումաշվիլին հայտարարել է Ազատության հրապարակում, «Ազգային շարժում-ուժը միասնության մեջ է» շարժման ամփոփիչ ցույցին ելույթ ունենալու ժամանակ:

«Բարի գալուստ ընկերներ, ողջունում եմ ձեզ այս երկրի ճշմարիտ հայրենասերներ, ես ողջունում եմ ձեզ Վրաստանի մայրաքաղաքի սրտից՝ Ազատության հրապարակից: Իմ ընկերները, այս հրապարակը բազմիցս դարձել է ամենակարևոր որոշումների և պատմական օրերի ականատեսը, այդ պատճառով մենք այսօր հավաքվել ենք Ազատության հրապարակում ՝ հայտնելու մեր հաստատուն որոշումը. Հոկտեմբերի 31-ին մենք բոլորս նոր էջ կգրենք Վրաստանի պատմության մեջ:

Մեր երկիրն անցել է շատ դժվար ութ տարի: Բոլորս տեսնում ենք, թե ինչպես է երկրում տիրում անարդարությունը, ինչպես է Իվանիշվիլին ծնկի բերել մեր դատարանը, բոլորս էլ տեսնում ենք, թե ինչպես է մեր բնակչությունն աղքատացել և ինչպես է փլուզվել մեր տնտեսությունը: Մենք բոլորս տեսնում ենք թե ինչպես են փլուզվում պետական ​​ինստիտուտները, որոնք կառուցվել են տարիներ շարունակ, քանի որ մի մարդ որոշել է բռնագրավել պետությունը, բայց մի մոռացեք, որ մենք արժանի երկրի արժանի զավակներ ենք և թույլ չենք տա, որ 21-րդ դարի ֆեոդալները գրավեն այս երկիրը»,- նշել է Ուդումաշվիլին:

Նրա խոսքով, բնակչությունը փոփոխություններ է պահանջում: Ուդումաշվիլիի հայտարարությամբ, բոլորը պետք է գնան ընտրությունների և կատարեն իրենց ընտրությունը:

«Իսկապես, պատմական ընտրություններ են սպասվում: Հիմա անհրաժեշտ է մեկ բռունցք կազմենք և արտահայտենք մեր կամքը և հավատում եմ, որ այդպես կլինի և դրա հիմքը տալիս եք ինձ դուք, որ այսքան մարդ հավաքվել եք այս հրապարակում: 31-ին մենք պետք է գնանք ընտրությունների և արտահայտենք մեր անսասան կամքը: Մեր բնակչությունը փոփոխություն է պահանջում, մեր բնակչությունն արժանի է փոփոխության, և մեր բնակչությունն անշուշտ կփոխի: Հաղթանակին մնացել է երկու օր, և ես համոզված եմ, որ ընդամենը երկու օրում, երեկոյան ժամը ութին, կրկին միասին կտոնենք Վրաստանի հաղթանակը»,- հայտարարել է Ուդումաշվիլին: