Երկրպագուների համար չորս սուբսիդավորվող չարտերային չվերթ կիրականացվի, որպեսզի ներկա գտնվեն1/8 եզրափակչի Վրաստան-Իսպանիա հանդիպմանը
Արդեն վաճառքի են դուրս եկել ԵՎՐՈ-2024-ում Վրաստանի հավաքականի 1/8 եզրափակչի տոմսերը։ Ազգային հավաքականի երկրպագուները ժամը 13:00-ից կարող են տոմսեր գնել tkt.ge հարթակից։ Մեկ ճանապարհի արժեքը, ինչպես նախորդ սուբսիդավորվող թռիչքները, արժե 195 եվրո։ Տոմսերի վաճառքի, ինչպես նաև ուղևորների գրանցման գործընթացի մոնիտորինգն ամբողջությամբ ապահովում է օդանավակայանների միությունը։
Վրաստանի օդանավակայանների միության գլխավոր տնօրեն Իրակլի Քարկաշաձեի խոսքերով, թռիչքները կիրականացնեն վրացական ավիաընկերությունները՝ Georgian Wings-ն և Georgian Airways-ը:
«Նախ շնորհավորում եմ մեր թիմին ԵՎՐՈ-2024-ում տարած պատմական հաղթանակի և 1/8 եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ։ Այժմ մենք պետք է շարունակենք պատմություն գրել Իսպանիայի հավաքականի հետ։ Դրա համար անհրաժեշտ է հնարավորինս շատ վրացի երկրպագուներ մոբիլիզացնել Քյոլնի մարզադաշտ։ Վրաստանի կառավարության հանձնարարությամբ Օդանավակայանների միությունը անհապաղ ձեռնամուխ եղավ լրացուցիչ չարտերային թռիչքների նշանակման աշխատանքներին, հենց որ մեր հավաքականը խմբային խաղում հաղթեց Պորտուգալիայի հավաքականին և նվաճեց փլեյ-օֆֆի պատմական ուղեգիր։ Ավիաընկերությունների և գործընկեր օդանավակայանների հետ բանակցությունների արդյունքում հունիսի 29-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում Թբիլիսիի միջազգային օդանավակայանից Քյոլնի ուղղությամբ և հակառակը կիրականացվի չորս սուբսիդավորվող չարտերային չվերթ։ Երկրպագուները հունիսի 28-ին ժամը 13:00-ից կկարողանան տոմսեր գնել tkt.ge-ից»,- ասել է Իրակլի Կարքաշաձեն։
Վրաստան-Իսպանիա 1/16-րդ տուրի հանդիպմանը մասնակցելու համար հարմարեցված սուբսիդավորվող չարտերային թռիչքները կիրականացվեն հետևյալ չվացուցակով.
Հունիսի 29 Թբիլիսի-Քյոլն, մեկնում 12։00
Հունիսի 29 Թբիլիսի-Քյոլն, մեկնում 19։00
Հունիսի 30 Թբիլիսի-Քյոլն, մեկնում 04:30
Հուլիսի 2 Քյոլն-Թբիլիսի, մեկնում 15։00
Մեկնող ուղևորները պետք է զեկուցեն համապատասխան օդանավակայաններում մեկնելուց երեք ժամ առաջ: Թբիլիսիից Քյոլն մեկնելիս Վրաստանի քաղաքացիներն իրենց ճամփորդական փաստաթղթերի հետ պետք է բերեն Վրաստանի ազգային հավաքականի ֆուտբոլային հանդիպման տոմսեր։ Վրաստանի օդանավակայանների միությունը ընդհանուր առմամբ 40 չարտերային չվերթ է կազմակերպել երկրպագուների համար՝ Գերմանիայում Վրաստանի հավաքականի խաղերին ներկա գտնվելու համար։