Երկրորդային ընդունելության համար դիմորդները հայտեր կարող են ներկայացնել նաև հոկտեմբերի 5-ից մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ

16:31, 02.10.2026

2026 թվականի դիմորդները կրկին հնարավորություն կունենան ընտրելու թափուր տեղեր ունեցող կրթական ծրագրերից ցանկալին: Այս մասին տեղեկատվություն է տարածում Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը:

Նրանց փոխանցմամբ՝ այսպես կոչված երկրորդային ընդունելության (երկրորդ փուլի) շրջանակներում, հոկտեմբերի 5-ի ժամը 11:00-ից մինչև հոկտեմբերի 9-ի ժամը 18:00-ն, կրկին հնարավոր կլինի ընտրել թափուր տեղեր ունեցող բարձրագույն և մասնագիտական կրթական ծրագրեր:

«Երկրորդային ընդունելությանը մասնակցելու իրավունք ունի այն դիմորդը, ով.

 2026 թվականի միասնական ազգային քննություններին հաղթահարել է յուրաքանչյուր առարկայի համար սահմանված նվազագույն իրավասության շեմը, սակայն ընդունվելու իրավունք չի ստացել,

 2026 թվականի միասնական ազգային քննություններին չի կարողացել հաղթահարել յուրաքանչյուր առարկայի համար սահմանված նվազագույն իրավասության շեմը, սակայն հաղթահարել է մասնագիտական կրթական ծրագրերի համար սահմանված նվազագույն իրավասության շեմը:

Ծրագրերի ընտրության կարգի, ինչպես նաև բարձրագույն և մասնագիտական ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերի ու դիմորդների ընդունելության տեղերի մասին մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի թարմացված էլեկտրոնային գրքույկում՝ «Տեղեկատու դիմորդների համար»»,- նշված է քննական կենտրոնի տարածած տեղեկատվության մեջ:

Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը երկրորդային ընդունելության առաջին փուլը սկսել էր սեպտեմբերի 14-ից: Քննական կենտրոնի տվյալներով՝ երկրորդային ընդունելությամբ բարձրագույն և մասնագիտական հաստատություններում սովորելու իրավունք է ստացել 1 242 դիմորդ, ինչը կազմել է մասնակիցների ընդհանուր թվի 73%-ը:

Նմանատիպ