Երկրորդ փուլում մենք ոչ մի թեկնածուի օգտին  չենք քվեարկի , ես գնալու եմ քվեարկության և գծելու  երկու թեկնածուներին.Լևան Իոսելիանի
Երկրորդ փուլում մենք ոչ մի թեկնածուի օգտին չենք քվեարկի , ես գնալու եմ քվեարկության և գծելու երկու թեկնածուներին.Լևան Իոսելիանի

«Ընտրությունների երկրորդ փուլում մենք թեկնածուներից ոչ մեկին չենք սատարելու, ես գնալու եմ քվեարկության և գծելու երկու թեկնածուներին»,- լրագրողներին ասել է խորհրդարանի փոխխոսնակ Լևան Իոսելիանին։

Պատգամավորի խոսքով՝ երբ ընտրություն չունես, ավելի լավ է ընդհանրապես ձեռնպահ մնաս ընտրություն կատարելուց:

Լևան Իոսելիանին արձագանքել է նաև ստվերային կաբինետում ընդդիմության նախաձեռնությանը և նշել, որ այս գաղափարը լուրջ բան չի համարում։

«Նախ պետք է ընտրություններում հաղթել և դրանից հետո սկսել նման խորհրդակցություններ։ Ստվերային կաբինետը իմաստ կունենար, եթե այնտեղ լիներ բոլոր ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ և ոչ միայն այն կուսակցությունները, որոնք այս ամբողջ ընթացքում նույն կարծիքին են՝ սկսած 2020 թվականի ընտրություններից։ «Իրական կոալիցիա նշանակում է տարբեր կարծիքներ ունեցող մարդկանց մեկ սեղանի շուրջ նստելը, այլ ոչ թե նույն կարծիքի մարդկանց միասին լինել»,- ասել է Իոսելիանին։

Օրենսդիրը չի բացառում, որ մի քանի ընտրատարածքներում, որտեղ ընդդիմությունը առաջատար է եղել, կամ ընդդիմադիր թեկնածուի տվյալները մոտ են եղել իշխանական թեկնածուին, ընդդիմությունը կարող է հաղթել։

«Ես չեմ ակնկալում ընդդիմադիր թեկնածուի հաղթանակը Թբիլիսիում»,- ասել է Իոսելիանին։