Երկրորդ փուլի հավանականություն կա երկու շրջանում, սակայն այնտեղ մեր թեկնածուների առավելությունը մեծ է. Բիձինա Իվանիշվիլի

12:49, 19.05.2019

«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին համոզված է, որ միջանկյալ ընտրություններում հաղթելու են «վրացական երազանքի» թեկնածուները:

Բիձինա Իվանիշվիլին իր ընտրությունը կատարել է Մթածմինդայի ընտրաշրջանում:

«Համոզված եմ, որ ժողովուրդը կանի ճիշտ որոշում: Ինչպես Մթածմինդայում այնպես էլ այլ շրջաններում ակտիվությունը բարձր է, համոզված եմ, որ միջանկյալ ընտրություններում հաղթելու են «վրացական երազանքի» թեկնածուները:

Երկրորդ փուլի հավանականություն կա երկու շրջանում, սակայն այնտեղ մեր թեկնածուների առավելությունը մեծ է և հաղթանակ կտանեն առաջին փուլում»,-ասել է Բիձինա Իվանիշվիլին:

Բիձինա Իվանիշվիլին ընտրատեղամաս էր այցելել ընտանիքի անդամների հետ միասին:

Նմանատիպ