Երկրորդ ոսկին մինչև 23 տարեկանների մայրցամաքային առաջնությունում՝ Սուլամանիձեն մրցաշարի հաղթողն է
Երկրորդ ոսկին մինչև 23 տարեկանների մայրցամաքային առաջնությունում՝ Սուլամանիձեն մրցաշարի հաղթողն է

Բոսնիա-Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում ընթացող մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում ձյուդոյում այսօր մասնակցել են ինը վրացիներ, որոնցից հինգը անցել են եզրափակիչ:

100 կգ քաշային Իլիա Սուլամանիձեն փայլուն է հանդես եկել մրցաշարի ողջ ընթացքում: Եզրափակչում վրացինհաղթեց հունգարացի Վեգին ու երկրորդ ոսկե մեդալը բերեց Վրաստանի հավաքականին։

Նույն քաշային կարգում 18-ամյա Միխեիլ Ջափարիձեն գոտեմարտեց բրոնզե մեդալի համար, սակայն պարտվեց իտալացի ձյուդոյիստին ու առանց մեդալ ավարտեց մրցաշարը։

90 կգ քաշային Նիկա Խարազիշվիլին դարձավ մայրցամաքի առաջնության ոսկե մեդալակիր։ Սաբա Ինանեիշվիլին (+100) և ծանր քաշային Սոփիո Սոմխիշվիլին մի քանի րոպեից Սարաևոյում եզրափակիչ բլոկում կգոտեմարտեն բրոնզե մեդալների համար։