Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների թոշակը կրկնապատկվում է,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ կառավարության նիստին:
Ինչպես նշել է Գիորգի Կվիրիկաշվիլին, Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանները արժանի են յուրահատուկ հարգանքի:
«Երեկ մայիսի 9-ն էր, հաղթանակի օրը, և ունեցանք հանդիպում Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների հետ: Շատ ոգևորիչ և հույզերով լի հանդիպում էր: Նրանք վաստակաշատ հերոսներ են, որոնք սեփական կյանքը չեն խնայել, սեփական երկիրը փրկելու համար: Նրանք արժանի են առանձնահատուկ հարգանքի: Ցանկանում ենք կրկնապատկել պատերազմի վետերանների թոշակը և դրանով արտահայտենք մեր երախտագիտությունը նրանց նկատմամբ»,- հայտարարել է Գիորգի Կվիրիաշվիլին: