Երկրորդ աշխարհամարտի վետերանները կստանան 600 լարի միանվագ օգնություն
Երկրորդ աշխարհամարտի վետերանները կստանան 600 լարի միանվագ օգնություն: Համապատասխան հրաման է արձակել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:
Շրջաններում գումարը կփոխանցի օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջության և սոցիալական պաշտպանության նախարարության սոցիալական ծառայության գործակալությունը, իսկ մայրաքաղաքում՝ Թբիլիսիի քաղաքապետարանը:
Օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջության և սոցիալական պաշտպանության նախարարության տեղեկությամբ, մայիսօ 9-ին, ֆաշիզմի դեմ պայքարի 74-րդ տարիցին նվիրված միջոցառման շրջանակներում, 600 լարիի քանակքւթյամբ միանվագ օգնություն է փոխանցելու Երկրորդ աշխարհամարտի 300 վետերանի:
Այս պահի դրությամբ, Թբիլիսիում գրանցված է 190 վետերան: