Երկրորդ աշխարհամարտի մասնակիցները կստանան միանվագ օգնություն 600, իսկ զոհվածների ընտանիքի անդամները՝ 300 լարիի չափով
Համաձայն Վրաստանի կառավարության 2020 թվականի մայիսի 6-ի թիվ 769 հրամանի, երկրորդ աշխարհամարտի մասնակիցները և երկրորդ աշխարհամարտում զոհվածների ընտանիքի անդամները կստանան միանվագ սոցիալական օգնություն:
Կառավարությունը որոշումն ընդունել է մայիսի 9-ին՝ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ:
Առողջապահության նախարարության տվյալներով երկրորդ աշխարհամարտի մասնակիցների համար օգնության չափը կկազմի 600, իսկ երկրորդ աշխարհամարտում զոհվածների ընտանիքի անդամների համար՝ 300 լարի:
Թբիլիսիում միանվագ դրամական սոցիալական օգնություն տրամադրելու գործընթացը կվերահսկի Թբիլիսիի քաղաքապետարանը, իսկ Վրաստանի մյուս շրջաններում բնակվող երկրորդ աշխարհամարտի մասնակիցներին և երկրորդ աշխարհամարտում զոհվածների ընտանիքի անդամներին գումարը կփոխանցի սոացիալական ծառայության գործակալությունը: